Ադրբեջանում ուրախ են, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին են արտահանձնում ադրբեջանցուն սպանող հային


12:03 , 6 ապրիլ, 2020

Ալիևյան մամուլը ևս ակտիվ մեկնաբանում է Հայաստանի իշխանությունների՝ 9 տարի առաջ Ռուսաստանի Ամուրի շրջանում տեղի տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող Միսակ Լազարյանին ՌԴ-ին հանձնելու քննարկումները... Հիշեցնեմ, որ ռեստորանատեր Միսակ Լազարյանն ազգային հողի վրա ադրբեջանցիների կողմից հրահրված ծեծկռտուքի ժամանակ դիմել է ինքնապաշտպանության, որի հետևանքով ադրբեջանցիներից մեկը մահացել էր...
Վերջին 9 տարիներին Միսակ Լազարյանը ապրում էր Հայաստանում, սակայն իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը ակտիվ քննարկում է Լազարյանին հանձնել ՌԴ իրավապահներին...
Զարմանալի է... Ու՛մ ինչ է փորձում ապացուցել Փաշինյանը... ՌԴ-ին հանձնում է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացուն, ում մեղադրում են ադրբեջանցու սպանության մեջ, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն աշխարհի տարբեր երկրներում ապրող ադրբեջանցիներին բացահայտ խրախուսում է ծեծել և սպանել հայերին, որի դիմաց նրանք իրենց "հայրենիքում" հերոսացվում և խրախուսվում են... Իսկ ի՞նչ ենք անում մենք... Մերոնք նույնիսկ այս հարցը չպետք է քննարկեին և հանրայնացնեին...
Հ.Գ.Հուսանք, Հայաստանի իշխանությունները կսթափվեն և իրենց քայլով հերթական հրճվանքը չեն պատճառի հայատյաց Իլհամ բաբային և նրա խուժանին..