Բորիս Ջոնսոնին թոքերի արհեստական շնչառության սարք կմիացվի. «ՌԻԱ Նովոստի»


11:53 , 6 ապրիլ, 2020

1in.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին թոքերի արհեստական շնչառության (ԹԱՇ) սարք կմիացնեն։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Անգլիայի ազգային առողջապահության համակարգի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրին։

«Ջոնսոնը շտապ կերպով հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական շնչառություն է արվելու»,- պատմել է աղբյուրը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոնսոնը հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսով վարակվածության հետ կապված լրացուցիչ անալիզներ տալու համար։