«Երեկ կորոնավիրուսի ընդամենը 11 դեպք ենք ունեցել, գրանցվել է մահվան 1 դեպք». վարչապետ


10:51 , 6 ապրիլ, 2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման մասին:

Նա նշել է, որ երեկ գրանցվել է կորոնավիրուսի 11 դեպքը, և եթե առկա դինամիկան պահպանվի, ապա հաջորդ շաբաթվանից կարանտինային խստացման թուլացումներ կլինեն:

Վարչապետը նաև նշել է, որ կորոնավիրուսից 1 մարդ է մահացել՝ 68-ամյա քաղաքացի:
Մանրամասները՝ տեսանյութում: