Գիտնականները կորոնավիրուսի ևս երեք ախտանշան են նշել․ Lenta.ru


09:54 , 6 ապրիլ, 2020

1in.am-ը գրում է․

Գիտնականները խոսել են կորոնավիրուսով վարակվածության ևս երեք ախտանշանների մասին։ Հետազոտության տվյալները ցույց են տվել, որ հիվանդության ախտանշաններից մեկը գլխացավն է։ Ուհանում, որտեղից սկսվեց վիրուսի տարածումը, հիվանդների 8 տոկոսը վարակվածության առաջին օրերին բողոքել է գլխացավերից։ Բացի այդ, հիվանդները պատմել են գլխապտույտների և հոտառության կտրուկ կորստի մասին։

Մինչ այդ ԱՀԿ-ն նշել էր կորոնավիրուսի ամենացայտուն ախտանշանը․ տենդ և 38 աստիճանից բարձր ջերմություն։ Սրա հետ բախվում է հիվանդների ավելի քան 90 տոկոսը։