Մեզ այսօր հոգատարություն է պետք ու պատասխանատվություն, գոնե մի ստեք ու ազնիվ հաղորդակցվեք


03:12 , 6 ապրիլ, 2020

Ասում են` օնլայն պատվիրեք, նույնիսկ մթերքը։ Դե ինչ, այդպես էլ արեցի այսօր (արդեն երեկ). ՍԱՍ-ից։ ժամը 15:00-ին էր, վճարս միանգամից քարտիցս տարավ։ Նշված էր, որ 20:30-21:30 արանքում տեղ կհասցնեն։ Ժամը 22:30 ասացին, որ պատվերը հավաքված է, բայց խիստ ծանրաբեռնվածությունը խնդրեցին հաշվի առնենք, իրենց դրության մեջ մտնենք... բայց այսօրվա մեջ տեղ կհասցնեն անպայման։ 23:35 զանգեցին, ներողություն խնդրեցին, որ մեր պատվիրված մի ապրանքից չունեն, կարող են այլ ապրանքով փոխարինել։ Բերեցին օրն ավարտված կամ հաջորդը սկսված՝ 01:10 ժամին։ Երկու սուտ արդեն ասացին, որ պատվերը հավաքել են և որ նույն օրվա ընթացքում ուշացումով կհասցնեն։

Խնդիրը լիակատար այլ է՝ պատվերը մթերք է, սնունդ, իսկ ինչ, եթե որևէ մեկը սննդի կարիք ուներ իրականում, կամ ե՞րբ է բիզնեսը նույնպես հասկանալու ու հոգատար լինելու իր պատվիրատուների հանդեպ։

Մեզ այսօր հոգատարություն է պետք ու պատասխանատվություն, գոնե մի ստեք ու ազնիվ հաղորդակցվեք։