Իշխանությունը թքած ունի դրսում մնացած ՀՀ քաղաքացիների վրա. հանցավոր անգործության տխուր հետևանքները


23:29 , 5 ապրիլ, 2020

Ուրեմն արդեն քանի օր ա մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում ՌԴ-ից (և ոչ միայն ՌԴ-ից) վերադառնալ Հայաստան, քանի որ ստի ու կեղծիքի իշխանությունը որևէ գործուն քայլ չի կատարում նրանց վերադարձի համար: Մարդիկ քնում են ավտոբուսներում, օդանավակայաններում անմարդկային պայմաններում, իսկ հայրենի անպատասխանատուները պրեմիաներ են ստանում և վայելում իրենց անհոգ կյանքը պադավատապետության սահմաններում:
Ուրեմն, ՀՀ Կառավարություն, Պարետ և ԱԺ պատգամավորներ, դուք պարտավոր եք վերոնշյալ քաղաքացիների մասին հոգ տանել, պարտավոր եք ապահովել նրանց տեղափոխումը ՀՀ և/կամ իրենց մնացած վայրերում պարտավոր եք ապահովել այդ մարդկանց արժանապատիվ ապրելու պայմանները (կեցավայր, սնունդ, օրապահիկ): Վերջապես հասկացեք, որ դուք իշխանության չեք միայն լափելու համար և, որ ապագայում այ հենց սենց հանցավոր անգործության համար պատասխան եք տալու: Պարգևավճարի և գործուղումների գումարներով էդ մարդկանց համար ապահովեք համապատասխան պայմանները, հո դուք անմեղսունակ չե՞ք:
Հա մեկ էլ հիշեք. էդ մարդկանցից որևէ մեկի հետ մի բան պատահելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը ձեր ամուլ կառավարության պատասխանատվության տիրույթում է:
Հ.Գ. Եթե չեք կարողանում երկրի սահմաններից դուրս էդ մարդկանց օգնել, դիմեք նրանց ովքեր կարող են օգնել, խնդրեք, աղաչեք, բայց օգնեք էդ քաղաքացիներին: