Կարանտինը կարանտինով, վիրուսը վիրուսով, բայց……..
Կարանտինից հետո համատարած ճգնաժամ է սպասվում։ Սա արդեն պանիկա անել չի, կանխատեսում չի, սա բոլորին պարզ, արձանագրված փաստ է։
Կարանտինից հետո պետք է աշխատել կրկնակի նվիրվածությամբ, կրկնակի եռանդով՝ անքուն գիշերներով, առանց ազատ րոպեի աշխատանքային ժամերով։ Սա պետք է ֆիքսել, սրան պետք է տրամադրվել ու պատրաստվել։ Կարանտինը կարելի է օգտագործել նաև նոր գիտելիքներ ստանալու համար։ Չեմ ասում պիտի պլանավորենք՝ ինչ ենք անելու (անորոշության մեջ պլանավորումը պարապ զբաղմունք է)։
Սա պետք է գիտակցի յուրաքանչյուրս։ Յուրաքանչյուրիս հետևողականությունից ու տեղում լավ աշխատանքից շատ բան է կախված։ Իհարկե, երկրի կառավարությունը կարևոր հարցերին լուրջ չի վերաբերում, հանցավորության հասնող ոչ պրոֆեսիոնալություն է դրսևորում, իհարկե, ընդդիմախոսներիս մեծամասնությունը պետք է պատրաստ լինի ճնշումների ավելի լուրջ ալիքի, որովհոտև դա միակ տարբերակն է լինելու՝ պոպուլիզմի դոզան պահելու (չնայած՝ վստահ եմ, որ չի ստացվելու)։
Այնուհանդեձ ֆիքսենք։ Եթե ամեն մեկս զինվորական ճշտապահությամբ ու նվիրվածությամբ ապրենք, վերոնշյալ խնդիրները մե՜ծ դժվարությամբ, բայց հաղթահարելու ենք։
Վերջապես ժամանակն է գործով ցույց տալու, որ «մենք ենք տերը մեր երկրի»։