Նմանատիպ ստուգումների դեպքում Հայաստանում մնացած բնագավառներում պատկերը նույնը կլինի, քանի որ որոշումները կայացվում են տարերային և ոչ համակարգված ձևով


20:51 , 5 ապրիլ, 2020
Ինչ է տեղի ունեցել...
Միջազգային պրոֆեսիոնալ և կոմպետենտ մարմիններից մեկը` Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը մեկ ծառայությունում ստուգումներ է անցկացրել և եկել եզրակացության, որ այդ բնագավառում արդյունավետ կառավարում ուղղակի գոյություն չունի։ Համոզված եմ, որ նմանատիպ ստուգումների դեպքում Հայաստանում մնացած բնագավառներում պատկերը նույնը կլինի, քանի որ որոշումները կայացվում են տարերային և ոչ համակարգված ձևով, իսկ դրա հիմքում ընկած է ինքնագովազդը և վերջին ճշմարտացիությունը:
Իշխանությունների կողմից այդ տեղեկատվության տարածումն ունի մեկ նպատակ` պողոսներին շեղել այսօրվա իրականությունից: