Մենք էնքան հաճախ ենք օգտագործում գաղութ բառը, որ արժեզրկում ենք այն ու մոռանում, թե ինչ էր դա նշանակում. Արթուր Դանիելյան


19:24 , 5 ապրիլ, 2020

Անգլիական հիմնական ալիքներից մեկով դիտում էի իրենց պատգամավորներից մեկի վրդովված զրույցը հաղորդվարուհու հետ: Էս մարդը շոկի մեջ պատմում էր դիտողներին, որ նույնիսկ եթե նրանք ուզենան տեղում արտադրել ալկոգել, չեն կարողանա դա անել, քանի որ պլաստիկ շշերի արտադրությունը Չինաստանում է, հետո ոչ պակաս շոկի մեջ ասում էր, որ նույնիսկ եթե ուզենան շշերի արտադրություն դնեն, չեն կարողանա այն սնուցել էներգիայով, քանի որ հավելյալ հզորությունների համար քամու տուրբիններն ու արևային պանելներ են պետք, որոնք նույնպես արտադրվում են Չինաստանում: Պատգամավորն էլ չասեց էլ, որ նույնիսկ եթե ամեն դեպքում որոշեն շշերի արտադրությունը դնել ու իրենց սեփական ածուխի հանքերը աշխատացնել էներգիա ստանալու համար, ապա իրենց իսկ էկոլոգները իրենց պատգամավորներին հում-հում կուտեն: Էդ պատգամավորը երևի չի էլ պատկերացնում, որ նույնիսկ եթե իրենք ինչոր հրաշքով լուծեն սեփական բնապահպան ակտիվիստների հարցը, բացեն հանքերը, սարքեն գործարանները մեկ ա չեն կարողանալու մրցել չինական արտադրողների հետ, որովհետև իրենց աշխատուժը մրցունակ չէ չինացու հետ: Ըստ այդմ, նրանք ստիպված են լինելու պրոտեկցիայով զբաղվել, ինչը հիմնովին քանդելու է ազատ առևտրի աշխարհը, ոչնչացնելու է գլոբալիզացիայի հիմքերն ու միանգամից զրկելու է նույն անգլոսաքսերին իրենց ազդեցության բոլոր լծակներից:

Էն որ ասում են «տուպիկ», էդ էս ա: Ու սա շատ արդար է բոլոր առումներով: Գաղափարա-փիլիսոփայականը մի կողմ դնեմ, զուտ պատմական առումով սրանից արդար բան չէր կարող լինել: Երբ Մաո Ցզե Դունը եկավ իշխանության, Չինաստանի բնակչության 75% տոկոսը օպիումիստ էր, Մաոյի խունվեյբինները հենց դրա դեմ էին պայքարում, բռնում փողոցում առանց դատի քարերով սպանում էին նարկոմաններին, հետո անցնում էին կաշառակերներին ու այդպես շարունակ: Ու էստեղ զարմանալու բան չկար, էդ հզորագույն քաղաքակրթությունը ոչնչանում էր հենց անգլոսաքսերի կողմից օպիումի «ասեղին» նստեցնելու պատճառով: Զուտ մաթեմատիկորեն, ի՞նչ տարբերություն դու օպիումից կկործանվեիր որպես մարդ, թե՞ կսպանվեիր խունվեյբինների կողմից, որպես նենգության անթույլատրելի օրինակ: Մաթեմատիկորեն տարբերություն չկար, իսկ բարոյական ու պետականաշինության առումով կար:

Էսօրվա «զարգացած» աշխարհը «զարգացավ» հենց Չինաստանի նման գաղութների հաշվին: Մենք էնքան հաճախ ենք օգտագործում գաղութ բառը, որ արժեզրկում ենք այն ու մոռանում, թե ինչ էր դա նշանակում: Մեզ անընդհատ համոզում են, որ մենք ենք գաղութ եղել ու կանք, ու քանի որ մեր մետրոպոլիան ուր գնում դպրոցներ ու մշակույթի տներ էր կառուցում, մարդկանց գործ ու ապագա էր տալիս, լույս, գազ ու ջուր էր հասցնում ամենահեռավոր գյուղեր, մենք մի տեսակ թեթև ենք նայում գաղութ բառին: Մինչդեռ Բելգիացիք իրենց աֆրիկական գաղութները քամելուց մենակ Կոնգոյում 20 միլիոն մարդ են կոտորել ու կոտորողի արձանը Բրյուսելի մեջտեղը կանգնած է: Ամերիկացիք էլ ավելի շատ տեղաբնակ են կոտորել: Անգլիացիքին էլ էդ գործում հավասարը չկար:

Հիմա էդ բոլորն արթնացել են ու ջոգել են, որ Չինաստանն է որոշում իրենցից ով կապրի, ով ոչ: Էս սրիկաները ժամանակին օպիումի մենաշնորհ ունեին, իսկ չինացիք հիմա մնացած ամեն ինչի մենաշնորհը ունեն: Բա սրանից արդար բան կարար լինե՞ր:

«Երբ պարտիզանները մարտում են իրեն գերազանցող թշնամու դեմ, պետք է նահանջել, երբ թշնամին առաջ է գալիս, պետք ոտնձգության դիմել, երբ նա կանգ է առնում, հարվածել, երբ նա հոգնած է և հետապնդել, երբ նա նահանջում է». Քարտուղար Մաո

Հ.Գ. էսօր Հայաստանում անդադար աճում են հանցավորության բոլոր դեպքերը, բացի մեկ ոլորտից: Միայն թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքերն են կտրուկ նվազել մի քանի հարյուր տոկոսով: Դա երկու բանի պատճառ կարա լինի, կամ մեր ազգը կտրուկ որոշել է թմրանյութ չօգտագործել, կամ էլ իշխանության եկած նարկոման բոզի տղերքը պետական մակարդակով են իրենց սիրած գործով զբաղվում: Երևանով մեկ պատերին թմրանյութ պատվիրելու կապի միջոցների մասին գրաֆիտիներ են հայտնվել ու հեչ վեջներին էլ չի: Անգլիական կուրատորներն էլ ամեն կերպ դա խրախուսում են: