Համաշխարհային ճգնաժամը դեռ առջեւում է. Պեսկով. «Ինտերֆաքս»


18:34 , 5 ապրիլ, 2020

News.am-ը գրում է․

Համաշխարհային ճգնաժամը, որը հրահրվել է նաեւ կորոնավիրուսի բռնկմամբ, «դեռեւս կհայտնի իր մասին», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Անշուշտ, կպահանջվի գործողությունների, հակաճգնաժամային միջոցառումների համակարգում բազմաթիվ պետությունների կողմից»,-հայտարարել է Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում:

Նա խոստովանել է, որ ՌԴ-ում ոչ աշխատանքային ռեժիմի երկարաձգումը, որը գործում է մինչեւ ապրիլի վերջ, հսկայական ծանրաբեռնվածություն է երկրի տնտեսության համար, սակայն մարդկանց առողջությունն ավելի կարեւոր է: Պեսկովը նշել է, որ այդ որոշումը բազմաթիվ վեճերի պատճառ է դարձել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ