Պետական կառավարումը ենթադրում է կոնկրետ գործողություններ, նման ճգնաժամային իրավիճակներում հստակ լուծումներ, 24-ժամյա աշխատանք, հսկողություն և կարգուկանոն


18:46 , 5 ապրիլ, 2020

Կներեք, որ խանգարում եմ ձեր հեքիաթային և տոնական տրամադրությունը՝ կապված հանրաքվեի հետ)), բայց ապրանքների գների հետ կապված ինչ-որ վերահսկողություն պատրաստվո՞ւմ եք անել, թե ով ինչ գին ուզի դնելու է՝ համեմատեք տարբեր խանութներում նույն ապրանքի գները, կհասկանաք՝ ինչի մասին է խոսքը:

Ի վերջո, պետական կառավարումը ենթադրում է կոնկրետ գործողություններ, նման ճգնաժամային իրավիճակներում հստակ լուծումներ, 24-ժամյա աշխատանք, հսկողություն, կարգուկանոն և այլն... թե չէ ով ասես կարող է լայվով հեքիաթ կարդալ և լայք հավաքել...