Ժամանակն է, որ Կառավարությունը և ԱԺ-ն հասկանան, որ աշխատավարձը ոչ թե պարապ մնալու ու աշխատանքի չգնալու, այլ աշխատելու համար տրվող վարձատրությունն է․ Թաթուլ Մանասերյան


16:23 , 5 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Մարդիկ նախ պետք է վաստակեն իրենց աշխատավարձը, հետո հիմնավորեն պարգևավճարները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։

Նշենք, որ վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ