30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ, պահել 16-17 տարեկան երեխաներ. օրավարձով աշխատողները դժգոհում են՝ Կառավարությունն անտեսել է վարձով ապրողների խնդիրը


20:00 , 4 ապրիլ, 2020

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Կառավարությունը մշակեց սոցիալական աջակցության 9 փաթեթ, սակայն բազմաթիվ քաղաքացիների խոսքով՝ այդ փաթեթների շրջանակը նեղ է, և շատերը, որոնք չգրանցված աշխատողներ են եղել, այսօր կանգնած են սոցիալական խնդիրների առջև: Tert.am-ը ներկայացնում է օրավարձով աշխատող մի քանի քաղաքացիների՝ Կառավարությանն ուղղված դիմումները:

Նրանցից մեկի ընտանիքը կառավարության սոցիալական աջակցության փաթեթներից որևէ մեկից չի կարող օգտվել, քանի որ ընտանիքը նպաստառու է: «Մի՞թե նպաստառուն, որ ստանում է 30 000 դրամ, ի վիճակի է վճարել 45 000 դրամ տան վարձ, պահել 16-17 տարեկան երեխա, 17 տարեկան երեխա, որ պետք է մի տարի հետո անցնի ծառայության: Այդպե՞ս եք ձեր ապագա զինվորներին պահում: Եթե այսօր մեզ նստեցրել եք տանը, չենք աշխատում, բերեք պահեք: Ես խոստանում եմ՝ եթե ինձ չօգնեք, այնպես եմ անելու, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ իմ տղային չեմ թողնելու ծառայության գնալ: Եթե չեք պատրաստվում պահել, դուրս կգանք աշխատելու՝ չհետևելով պարետի ոչ մի հրահանգի, և թող մեկը փորձի ասել, թե կտուգանի»,-նշեց օրավարձով աշխատող քաղաքացին:

Ամբողջական հոդվածն այստեղ