Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, 24 պացիենտի վիճակ բժիշկները գնահատում են կայուն ծանր


19:02 , 4 ապրիլ, 2020
Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։