Պերճախոս կոմիկին մայրաքաղաք վստահելը՝ ճակատագրական սխալ. ինչո՞ւ վախեցած ու շունչը պահած տապալեց կորոնավիրուսի դեմ Երևանի պայքարը


17:28 , 4 ապրիլ, 2020

Ուրեմն՝ Հայկ Մարությանն անկեղծորեն մունաթ է գալիս ավագանու ընդդիմադիր անդամների վրա, անհասկանալի հումորներ անում, երբ արդեն այսօր պարզ է, որ այդ տղան ոտքից գլուխ հիասթափություն է։ Ու որպեսզի հասկանաք, թե ինչ ճակատագրական սխալ էր պերճախոս կոմիկին մայրաքաղաք վստահելը, ի տարբերություն պոպուլիստ իշխանության՝ ներկայացնում եմ կոնկրետ քայլեր, որոնք Հայկ Մարությանը ՉԻ ԱՐԵԼ։

Սա ՆՎԱԶԱԳՈՒՅՆՆ է, ինչ կարող էր անել Հայկ Մարությանը։ Իսկ նա, ինչպես հայտնի է, ջերմաֆոբ է, այսինքն՝ հիվանդագին վախենում է վարակներից։ Ու այդ պատճառով անգործունակ է։ Մայրաքաղաքը դատապարտված է անտերության, այն էլ՝ այս ճակատագրական պահին։

Հ.Գ. Երբ կորոնավիրուսն անցնի ու, Աստված տա, շուտ անցնի, Հայկը պատասխանելու է այս բոլոր հարցերին։ Ինչո՞ւ վախեցած ու շունչը պահած տապալեց կորոնավիրուսի դեմ Երևանի պայքարը։

Հ.Հ.Գ. Սոբյանինը Պուտինից հետո ամենահաճախ հիշատակվող ու էկրաններին ամենաշատը երևացող դեմքն է։ Գոնե օրինակ վերցրեք ու թասիբ ունեցեք։ Էդքան վախկոտ մի եղեք։ Իսկապես ամոթ է: