Կորոնավիրուսով վարակված 3 պացիենտի տեղափոխող շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով նրանցից միայն 1-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ


17:15 , 4 ապրիլ, 2020
Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում։