Ոսպի ու հնդկաձավարի գների մասին «փայլուն» մտքեր արտահայտած նախարարը մասնակցել է մեր ընդերքի թալանին ու բնության աղտոտմանը


14:33 , 4 ապրիլ, 2020

Ոսպի ու հնդկաձավարի գների մասին «փայլուն» մտքեր արտահայտած նախարարը պղնձի ու մոլիբդենի գներից է լավ ջոկում, ներողամիտ եղեք ժողովուրդ ջան։
Ինքը տասը տարի «Վալլեքսում» է աշխատել ու մասնակցել է մեր ընդերքի հարստության թալանին ու բնության աղտոտմանը։ Այ մի 15 օր առաջ ինքն իսկապես խիստ մտահոգ էր, բայց ոչ թե ժողովրդի, այլ հանքահենների ճակատագրով, քանի որ պղնձի գները մի 20 տոկոս նվազել են։ Մարդը մտածում էր, թե ոնց պետությունն աջակցի այդ «խեղճ» ձեռնարկություններին, որոնք հայտնվել են այդպիսի «ծանր» վիճակում։

Իսկ դուք այդպիսի կարևոր հարցերը թողած՝ դավադրաբար բողոքում եք ինչ-որ անկապ ուտելիքի գնաճից ու չեք էլ ամաչում: