Գայի պողոտայում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձի էր տեղափոխում (Video)


12:46 , 4 ապրիլ, 2020
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խոսքով՝ շտապօգնությունը կորոնավիրուսով վարակված անձի էր տեղափոխում: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարից 5 րոպե անց մոտեցել է մյուս շտապօգնության մեքենան եւ հիվանդին տեղափոխել: Թե ինչն է եղել վթարի պատճառը, հայտնի չէ: