Հիմալայների սառույցների հալչումը աղետի է հանգեցնում. բնությունը պատրաստ չէ նման փոփոխությունների


21:00 , 4 ապրիլ, 2020

Վերջին երկու տասնամյակում Հիմալայների գագաթի կայւն կերպով հալչող սառույցները առաջացրել են ավելի քան 5000 սառցե ջրափոսեր, որոնք լցված են սառցաջրով: Առաջացած լճերի վարարման դեպքում կարող է մեծ ջրհեղեղ առաջանալ և՛ գեոմորֆոլոգիական, և՛ սոցիալական աղետների տեսքով:

Շվեյցարացի գիտնականները մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ հաշվարկել են նման աղետների հավանականության աստիճանը և պարզել, որ այս առումով պոտենցիալ վտանգավոր վայր է հանդիսանւմ Հիմալայների արևելյան հատվածը: Հենց այնտեղ էլ, ամենայն հավանականությամբ, ջրեղեղ կառաջանա: Շարունակվող գլոբալ տաքացումը միայն մեծացնում է բոլոր ռիսկերը և նպաստում նման ջրափոսերի քանակի ավելացմանը:

Որոշ լուսանկարներ, արված արշավագնացների կողմից, ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի Էվերեստի համալսարանի մասնագետները: Լուսանկարները ցույց են տալիս, որ Էվերեստի լանջերին վերջին 20 տարում բուսականությունն ավելի վերև է վարձրացել մեկ կիլոմետրով:

Գիտնականներն ուշադրություն են դարձևել այն հանգամանքին, որ բուսականությունը տարածվել է նաև այսպես կոչված սուբնիվալ գոտիներում: Դրանք այն շրջաններն են, որտեղ ցածր ջերաստիճանը թույլ չի տալիս ֆլորային ու ֆաունային զարգանալ: Այդ գոտիները քիչ են ուսումնասիրված, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ սառույցների հալման պատճառով վերջին տարիներին դրանք մեծ փոփոխությունների են ենթարկվել: Այսպես ներկայիս պահին Հիմալայների լանջի արդեն ¾ մասը լի է բուսականությամբ: Գիտնականներն ուղղակի կապ են տեսնում այս երևույթի և գլոբալ տաքացման միջև:

Կլիմայագետները չեն կասկածում, որ այսպես շարունակվելու պարագայում գլոբալ տաքացման գործընթացը փոփոխելու է մոլորակի տեսքն ընդհանրապես: Подпишитесь на наши новости в Яндекс.Дзен