Ինչպես Facebook-ի անձնական հաշիվը փոխակերպել էջի


21:23 , 16 հուլիս, 2013

Աշխարհի խոշորագույն սոցիոլական ցանցը հնարավորություն է տալիս իր օգտատերերին անձնական հաշիվը (Profile) փոխակերպել էջի (Page): Քանի որ անհատական հաշիվները ստեղծված են անձնական օգտագործման համար, դրանք արդյունավետ չեն բիզնեսի առաջխաղացման համար: Բացի այդ, ըստ ֆեյսբուքի կանոնադրության՝ անձնական հաշիվներն այլ նպատակներով օգտագործելը համարվում է օրենքի խախղտում: Էջերն ունեն գործառույթների ավելի լայն զամբյուղ և առավել հարմարավետ են կազմակերպությունների, ընկերությունների, ապրանքանիշների, հաըյտնի մարդկանց, երաժշտական խմբերի համար: Եթե դուք հասարակական գործիչ եք կամ ակտիվ օգտատեր, ապա կարող եք օգտվել Followկոճակից. բաժանորդագրված բոլոր օգտատերերն իրենց լրահոսում կտեսնեն ձեր գրառումները:
Երբ դուք անձնական հաշիվը փողակերպեք էջի, ձեր ընկերներն ու բաժանորդները կդառնան երկրպագուներ: Այդ դեպքում էջի անունը և հասցեն փոփոխելու հնարավորություն չկա: Եթե ուզում եք նոր անուն ունենալ, ապա ստպված եք նոր էջ բացել: Փոխակերպման համար նախ անհրաժեշտ է ներբեռնել ձեր տվյալները (այդ թվում գրառումները, նամակները, լուսանկարները), եթե ունեք խմբեր, ապա նոր ադմինիստրատոր պետք է գտնեք, որովհետև էջերը խմբեր կառավարելու հնարավորություն չունեն և սկսեք փոխակերպումը:
Դիմեք փոխակերպման օգնությանը միայն անհրաժեշտութայն դեպքում և ոչ երբեք աստղերին  հասնելու մոլուցքով: Եթե դուք պատահաբար եք վերափոխել ձեր հաշիվը, ապա կարող եքդիմել կայքի ադմինիստրատորներին այն վերականգնելու խնդրանքով: