Ջենիֆեր Էնիսթոնը անակնկալ է մատուցել ամերիկացի բուժքրոջը, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել (Video)


05:41 , 4 ապրիլ, 2020

Հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Jimmy Kimmel Live հաղորդման ընթացքում անակնկալ է մատուցել ամերիկացի բուժքրոջը, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Տեսակապի միջոցով հաղորդավար Ջիմի Քիմելը կապ է հաստատել Յուտա նահանգի բուժքույր Քիմբել Ֆեյրբենկսի հետ։ Աղջիկը աշխատել է սրտաբանական բաժանմունքում և նրա մոտ կորոնավիրուս են ախտորոշել ։

Ինքնամեկուսացման մեջ գտնվող բուժքրոջ հետ զրույցի ժամանակ նրանց է միացել Ջենիֆեր Էնիսթոնը։

Դերասանուհին շնորհակալություն է հայտնել Ֆեյրբենկսին և նրա գործընկերներին, որոնք, դերասանուհու խոսքով, իրենց կյանքը վտանգելով՝ կատարում են իրենց պարտքը։ Էնիսթոնը նշել է, որ չգիտի՝ ինչպես արտահայտել իր երախտագիտությունը և 10 հազար դոլար է հատկացրել բուժքրոջը սնունդ առաքելուհամար:

Դերասանուհին նաև պատմել է, որ ինքը ևս երեք շաբաթ է, ինչ գտնվում է կարանտինում, սակայն դա նրան չի անհանգստացնում։