Պապը մանկապարտեզից օտար երեխայի է տուն տարել


02:41 , 4 ապրիլ, 2020

Շվեդական Բուրոս քաղաքում պապն օտար երեխայի է տուն տարել մանկապարտեզից: Ըստ նրա՝ դա պատահաբար է տեղի ունեցել: Արդեն տանը պարզվել է, որ նա երեխան նրա թոռնիկը չէ, գրում է շվեդական Aftonbladet թերթը:

Նշվում է, որ սխալը բացահայտել է տատիկը: Նա միանգամից տեղեկացրել է նախադպրոցական հաստատության ղեկավարությանը տեղի ունեցածի մասին: Անծանոթ երեխային անմիջապես ետ են տարել:

«Տեղի ունեցածն անընդունելի է: Մենք ընդունում ենք մեր մեղքը: Մենք լրջորեն վերաբերվեցինք խնդրին և համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք, որպեսզի հետագայում խուսափենք նման խառնաշփոթներից»,- ասել է մանկապարտեզի տնօրենը:

Որպես արդարացում՝ պապը նշել է, որ աղջիկն ինքն է բարևել իրեն և հանգիստ գնացել է նրա հետ մանկապարտեզից: