Նրան ավելի շատ ազատություն տվեք, և նա ձեզ ավելի շատ կսիրի


08:03 , 4 ապրիլ, 2020

Դուք նրան այնքան շատ եք սիրում, որ չեք թողնում ազատ շնչի։ Դուք վերահսկում եք նրա ամեն մի քայլը և ուզում եք նրա կյանքի բոլոր ոլորտների մի մասը լինել։ Ձեր կարծիքով դա նորմա՞լ է։ 

Ես գիտեմ ձեր ցավի մասին։ Դուք նրան այնքան ուժգին եք սիրում, որ թույլ չեք տալիս ազատ շնչել։ Դուք վերահսկում եք նրա ամեն մի քայլը։ Դադարեցրեք, նման վերահսկումը դանդաղ սպանում է ձեր հարաբերությունները։ Եվ հետո չասեք, թե ձեզ չէին զգուշացրել։

Եթե ձեզ հետաքրքիր է ձեր հարաբերությունների շարունակական չլինելու պատճառը, ապա մեղավորը ձեր՝ զուգընկերոջ ազատության գիտակցված սահմանափակումն է։ Ահա մի քանի պատճառ, թե ինչու պետք է նրան ավելի շատ ազատություն տաք և ինչու դա կստիպի նրան ձեզ ավելի ուժգին սիրել։

Նա կկարոտի ձեզ

Եթե դուք ձեր սիրելիին գրեք և զանգեք տասը րոպեն մեկ, ապա թույլ չեք տա, որ նա կարոտի ձեզ։ Նա տեղեկացված կլինի ամեն ինչից և ձեր հարաբերությունները շուտով կսկսեն ձանձրացնել նրան։

Նրան մի քանի ժամով հանգիստ թողեք։ Մի գրեք, մի զանգեք, ձեր գործերով զբաղվեք։ Նա կկարոտի և ինքը կզանգի կամ կգրի։

Նա ձեզ շնորհակալ կլինի

Անկախ այն հանգամանքից, թե որքան եք դուք միմյանց սիրում, փոքրիկ դադարները կարևոր են առողջ հարաբերությունների համար։ Նրա աշխարհը չպետք է միայն ձեր շուրջը պտտվի, ինչպես և ձեր աշխարհը՝ նրա։

Ժամանակ անցկացրեք ընկերուհիների հետ, իսկ նրան հնարավորություն տվեք հանգստյան օրերն ընկերների հետ անցկացնել։ Իսկ եթե նա ինտրովերտ է և ուզում է մենակ մնալ, ըմբռնումով մոտեցեք նրան։ Ավելի ուշ նա շնորհակալություն կհայտնի ձեզ և ավելի շատ կսկսի սիրել։

Հարգեք նրա նպատակներն ու երազանքները

Եթե ձեր ընկերը սիրում է ձեզ և ամեն բան այնպես է անում, ինչպես դուք եք կամենում, ապա շատ շուտով նա կվերածվի ձեր ընկերուհու, հոր, եղբոր, շնիկի՝ բոլորը մեկում։ Այդպես դուք կստիպեք նրան մոռանալ սեփական նպատակների և երազանքների մասին։

Իսկ ամենավատն այն է, որ 5-10 տարի անց նա կատի ձեզ դրա համար և կմեղադրի, որ դուք գողացել եք իր երազանքները։ Գնահատեք միմյանց նպատակներն ու երազանքները և ժամանակ տվեք միմյանց հասնելու դրանց։

Նա կցանկանա ամուսնանալ ձեզ հետ

Ուզո՞ւմ եք նրանից ամուսնության առաջարկություն լսել, ուզո՞ւմ եք ամուսնանալ նրա հետ։ Ուրեմն նրան ազատություն տվեք։ Եթե նա հենց ձեզ է ընտրել, ուրեմն այլևս չի հեռանա։ Տղաներին վախեցնում են կպչուն աղջիկները։ Եթե դուք արդեն երկար ժամանակ եք հանդիպում, իսկ նա ձեզ առաջարկություն չի անում, ուրեմն պատճառը կարող է ձեր վարքը լինել։ Ավելին, նա կարող է վախենալ մի տանիքի տակ ապրել կպչուն կնոջ հետ։

Մի վախեցեք, ազատությունը չի կարող զուգընկերոջ դավաճանության պատճառ դառնալ։ Վանեք ձեզանից այդ բացասական մտքերը։ Եթե ցանկանում եք երկարաձգել ձեր հարաբերությունները, ազատվեք ձեր կպչունությունից և ազատություն տվեք նրան։ Վերջիվերջո, նա էլ իր կյանքն ունի։