Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածներին կսկսեն բուժել վարակից ապաքինվածների արյան միջոցով․ «ՌԻԱ Նովոստի»


23:27 , 3 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Թուրքիան հաջորդ շաբաթվանից կսկսի կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնման արշավը՝ կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով, հայտարարել է Կարմիր մահիկի ընկերության թուրքական մասնաճյուղի ղեկավար Քերեմ Քընըքը, գրում է ria.ru-ն։

«Հաջորդ շաբաթվանից մենք սկսում ենք բուժման նոր մեթոդ։  Դրա համար անհրաժեշտ է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդի ապաքինվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց 14 օր անցած լինի։ Վիրուսի դեմ պատվաստանյութի բացակայության պատճառով մենք ստիպված ենք գործել մեր հնարավորությունների սահմաններում։ Ես կարծում եմ, որ այս մեթոդը կդառնա աշխարհի ամենաարդյունավետ մեթոդներից մեկը»,- հայտնել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ