Tert.am-ը գրում է.
Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը Աբովյան քաղաքից էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը։
Նա նշեց, որ զինծառայողը ընտանիքի երեք երեխաներից ավագն էր, իսկ մյուս երեխաները անչափահաս են: «Երիտասարդ աշխատող ընտանիք են, հայրը 1978 թվականի ծնված է: Առավոտյան ես, զինկոմը և ռազմական ոստիկանության պետը հայրիկին աշխատանքի վայրից կանչեցինք տեղեկացրինք»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ