ԵՄ-ն 100 մլրդ եվրո կծախսի կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին աշխատատեղերի պահպանման համար. The Guardian


01:01 , 4 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լեյենը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին ստեղծված ճգնաժամանյին իրավիճակում Եվրամիությունը պատրաստվում է 100 մլրդ եվրո ծախսել ԵՄ տարածքում գործող ընկերությունների աշխատողների՝ չվճարվող արձակուրդ գնալը կամ ժամանակավոր անգործությունը կանխելու նպատակով:

Ինչպես գրում է The Guardian-ը, Եվրահանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել առ այն, որ ԵՄ բոլոր 27 անդամ պետությունները կաջակցեն իր ծրագրին:

ԵՄ գործադիր ճյուղն այժմ առաջարկում է միջագային շուկաներից գումար վերցնել և որպես վարկ տրամադրել անդամ պետությունների կառավարություններին՝ նրանց հնարավորություն տալով ֆինանսավորել կարճաժամկետ աշխատանքային սխեմաներ, որոնց շրջանակում աշխատողներն աշխատում են կրճատված ժամերով, իսկ նրանց աշխատավարձի մի մասը վճարվում է պետության կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ