Մի գլուխ սխտորի գինը 250 դրամ է․ այն օղակները, որոնք պարտավոր էին վերահսկել շուկայի սպեկուլյատիվ դրսևորումներն, գոյություն չունեն


16:38 , 3 ապրիլ, 2020
Մի գլուխ սխտորի գինը 250 դրամ է: Էկոնոմիկայի նախարարն էլ լուրջ դեմքով խորհուրդ է տալիս, թե, երբ տեսնում եք, որ հնդկաձավարի գինը բարձրացրել է, փոխարինող բաներ առեք: Եկեք փաստացի ֆիքսենք, որ պետության այն օղակները, որոնք պարտավոր էին վերահսկել շուկայի սպեկուլյատիվ դրսևորումներն այս օրերին, գոյություն չունեն: Իսկ կառավարության հատկապես տնտեսական բլոկի նախարար-պատասխանատուները մնացել են խոշոր բիզնեսմենների հաշվապահի հոգեբանության մեջ: