Իրանում մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 2715-ով


15:22 , 3 ապրիլ, 2020

168.am-ը գրում է․

Իրանում ապրիլի 3-ի տվյալներով նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 715-ով: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ-ի դեսպանությունը:

Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 53 հազար 183 է: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 134-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 3 հազար 294: