Վրաստանի իշխանությունները որոշել են ախտահանել քաղաքի փողոցները, իսկ Երևանի ավագանու անդամը ծաղրում է հարևան պետության այդ որոշումը


14:45 , 3 ապրիլ, 2020

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել այն մասին, որ քաղաքները պետք է ախտահանվեն առաջնահերթ փողոցները հատուկ միջոցներով լվանալու ճանապարհով։

Իսկ այդ ժամանակ Հայաստանի մայրաքաղաք Երևանի ընտրողների վստահության քվեն ստացած ուժը, ավագանու անդամների մակարդակով ծաղրում է հարևան պետության այդ հանրօգուտ որոշումը։ Ավագանու մի ուրիշ անդամ էլ օրեր առաջ գրել էր, որ պետք չէ այս օրհասական պահին քննադատել իշխանության աննպատակ ու անմիտ որոշումները՝ ասելով, թե․ «Դուք, տանը նստած, ձեր փամփլիկ մատիկներով գրառումներ եք կատարում»։ Այո՛, ավագանու հարգելի անդամներ, եթե, ինչպես դուք եք սիրում անընդհատ կրկնել, իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը, ապա ժողովուրդը վստահելով պետք է անընդհատ քննադատության ենթարկի ձեզ։

Մի քանի օր առաջ գրառում էի կատարել սեփական հետույքի առանցքի շուրջ պտտվող հայի տեսակի մասին։ Ահա և վառ օրինակ․ մարդիկ, ծախսելով մինիմալ ուժ և խելք, շարունակում են մեր հաշվին աշխատավարձ ստանալ և ապահովել իրենց ընտանիքների բարեկեցիկ կյանքը, իսկ մեզ զրկում են աշխատանքից, թույլ չեն տալիս գոնե գնալ գյուղի բարեկամի մոտ, ստիպում են, որ կատարենք մեր ամսական վճարումներն ու անգամ չեն փորձում հոգ տանել շարքային քաղաքացու մասին։

Դավիթ Խաչատրյան, իսկ փորձե՞լ եք գործ անել։ Ասեմ Ձեզ՝ շատ օգտավետ ա, և հետո ասում են, որ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։

Դուրս եկեք ձեր այդ վախկոտ քաղաքապետի շվաքից ու փորձեք անել գոնե վրացիների արածի 10%-ը։
Թե չէ, եթե ծաղրելու առիթ կա, ապա ձեզ հետ նույնիսկ Բուֆորդ քաղաքի «ավագանին» չի կարող համեմատվել։

#սուպեռ_մամա
#սուպեռ_ճտեր
#գործ_արեք