23:00 , 16 հուլիս, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Վրաստանի պատիժների իրականացման և իրավաբանական խորհրդատվության նախարարության նախաձեռնությամբ Վրաստանում կստեղծվի պատիժների իրականացման բաց հաստատություն, հայտնում են վրացական լրատվամիջոցները: Պատիժների իրականացման նախարար Սոզար Սուբարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերոնշյալ հաստատության կալանավորներն իրավունք կունենան հանգստյան օրերն անցկացնել տանը: Նրա խոսքերով, 2013 թվականը Վրաստանի համար այդ առումով մեծ բարեփոխումների տարի կլինի: Սուբարին նշել է, որ բացի այդ, կալանավորներին հնարավորություն կընձեռնվի աշխատանքի տեղավորվել և նոր մասնագիտություն ձեռք բերել:
Նյութն ամբողջությամբ` այստեղ: