Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զինծառայողի ընտանիքին և հարազատներին:
Կից նյութն այստեղ՝ Հաղորդագրություն