Ուկրաինայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 22-ի․ Gazeta.ru


11:24 , 3 ապրիլ, 2020

1in.am-ը գրում է․

Ուկրաինայում COVID-19 կորոնավիրուսային վարակից զոհերի թիվը հասել է 22-ի։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ԱՆ Telegram-ալիքը՝ հղում անելով երկրի Հանրային առողջապահության կենտրոնի տվյալներին։

Նման վիճակագրությունը բերված է ապրիլի 2-ի դրությամբ։

«Ուկրաինայում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի 897 դեպք է հաստատված»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ 19 հիվանդ արդեն բուժվել է։