Պատերազմը սկսել էր, իսկ Հայաստանի իշխանություններն արձակուրդ էին վերցնում՝ վարչապետը, փոխվարչապետը, տարածքային կառավարման նախարարը


00:02 , 3 ապրիլ, 2020

Մի քանի օր է՝ իշխանությունները շրջանառում են «սա պատերազմ է, և ուրեմն պետք է համապատասխան քայլեր անել» թեզը։

Եթե պատերազմ է, ապա․

  • Նաև արձանագրենք, որ պատերազմը «մտավ մեր տուն» մարտի 1-ից,
  • Երրորդը՝ Հայաստանի իշխանությունները պատերազմի սկզբից դեռ 3 շաբաթ անց ձևացնում էին, որ ոչ մի պատերազմ էլ չկա,
  • Չորրորդը՝ պատերազմը սկսել էր, իսկ Հայաստանի իշխանություններն արձակուրդ էին վերցնում՝ վարչապետը, փոխվարչապետը, տարածքային կառավարման նախարարը ևն,
  • Հինգերորդը՝ պատերազմող երկրի ղեկավարն ու պատերազմի նախարարը (առողջապահության ոլորտ = ռազմի դաշտ) համոզում էին երկրի բնակիչներին, որ ոչ մի պատերազմ էլ չկա,
  • Վեցերորդը՝ պատերազմող երկրի ղեկավարն ուղիղ եթերում պատմում էր երկրի ռազմավարական պաշարների քանակների մասին,
  • Յոթերորդը՝ պատերազմող երկրի խորհրդարանում իշխանական պատգամավորներն ընդդիմությունից թաքուն նիստեր են հրավիրում և օրենքներ ընդունում։

Եթե սա պատերազմ է, ապա այս հրամանատարները պիտի դատվեն պատերազմական ժամանակի օրենքներով։