Փողոցից իշխանության եկած ղեկավարը, ցավոք սրտի, երկրին անկայունություն է բերում. Անդրանիկ Միհրանյան (Video)


23:41 , 2 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Երբ Հայաստանի ղեկավարը խոսում է ԼՂՀ հարցի մասին, նա պետք է շատ պատրաստված լինի ու հասկանա՝ ում է դիմում: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ԼՂՀ հարցի կարգավորման մասին ոչ շատ մտածված ու մակերեսային են. «Երբ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպմանը մեր ազգի պատմությունից օրինակներ էր բերում, նա գոնե պետք է ծանոթ լիներ մեր պատմությանը»:

Խոսելով Հայաստանում վերջին երկու տարում տեղի ունեցած փոփոխություններից՝ Անդրանիկ Միհրանյանը նշել է. «Փաշինյանը, երբ դեռ չէր եկել իշխանության, ես գրեցի մի հոդված, որով կանխագուշակել էի՝ ինչպիսի զարգացումներ են սպասվում Հայաստանին՝ ռեժիմների փոփոխությամբ պայմանավորված»:
Անդրանիկ Միհրանյանը մանրամասնում է. «Այսպիսի իրականության մեջ վստահ էի, որ փողոցի կողմից իշխանության եկած ղեկավարը, ցավոք սրտի, բերելու է երկրում անկայունության: Այո, մարդիկ հիասթափված էին նախկին իշխանություններից և սպասում էին, որ մի հրաշագործ կախարդ կարող է իրենց հուզող հարցերը լուծել»:

Ըստ քաղաքագետի՝ աշխարհում վախենում են նման դեմոկրատական փոփոխություններից, որովհետև սովորաբար դեմագոգները խաղում են ժողովրդի տրամադրությունների լարերի վրա. «Հախուռն կրքերով փողոցի ամբոխի կողմից իշխանության են գալիս մարդիկ, ովքեր չունեն փորձ, ռեսուրսներ, որոնցից ելնելով՝ նման իշխանությունը կա՛մ հաստատում է դիկտատուրա, կա՛մ ժողովրդին տված խոստումներն ի կատար չեն ածվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ