Ողջ աշխարհում կորոնավիրուսից ավելի քան 50 000 մարդ է մահացել. Worldometers


22:01 , 2 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից 50 414 մարդ է մահացել: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Ներկա պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 986 775, որոնցից ապաքինվել են 206 372-ը: Վարակակիր է 729 989 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են Իտալիայում (13 915), Իսպանիայում (10 003), ԱՄՆ-ում (5365), Ֆրանսիայում (4032), Չինաստանում (3318), Իրանում (3160), Մեծ Բրիտանիայում (2921), Նիդեռլանդներում (1339), Բելգիայում (1011), Գերմանիայում (997):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ