Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և զերծ մնալ ուժի կիրառումից. ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը


19:26 , 2 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է մարտի 30-ին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական ուժերի կողմից արձակված կրակոցներին, որի հետևանքով հրազենային վիրավորում են ստացել զինվորականներ և դպրոցահասակ երեխա:

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ սահմանին շարունակվում են հրադադարի խախտման դեպքերը, միևնույն ժամանակ գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական կառույցները, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները: Կան վիրավորներ, այդ թվում և խաղաղ բնակչության շրջանում: Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, զերծ մնալ ուժի կիրառումից և կրկին նստել բանակցային սեղանի շուրջ, երբ դրա համար օբյեկտիվ պայմաններ ստեղծվեն»,- ասել է Զախարովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ