Կառավարության կողմից տրամադրվող աջակցությունն այն ծավալների չէ, որ կարողանա չեզոքացնել տնտեսական աղետի հետևանքները. տնտեսագետ


18:21 , 2 ապրիլ, 2020

Aysor.am-ը գրում է.

Կորոնավիրուսի հետևանքով տնտեսական անկում է սպասվում ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային տնտեսությունում, և եթե մարտի սկզբներին կանխատեսում էինք, որ ընդամենը մի քանի տոկոսով ցածր տնտեսական աճ կունենանք, հաշվի առնելով պրոցեսների երկարաձգվելը՝ գնահատականները հուսադրող չեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«2020 թվականին համաշխարհային տնտեսությունն անկում է ապրելու, աշխարհի մակարդակով ավելի փոքր ՀՆԱ ենք ունենալու, քան ունեցել ենք 2019 թվականին: Այս իրավիճակը բավականին մոտ է 2008-2009 թթ. Ֆինանսատնտեսական ճգնաժամին: Հայաստանի համար տնտեսական ճգնաժամի հետևանքները շատ ավելի ցավոտ են լինելու: Պատճառն այն է, որ մեր երկիրը փոքր է և ավելի թույլ՝ դիմակայելու նման տատանումներին: Իրականում պատրաստված էլ չէինք դիմակայելու նման անսպասելի գործընթացներին, նման տնտեսական աղետին», - նշեց տնտեսագետը:

Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ որքան էլ չցանկանանք հոռետեսական կանխատեսումներ անել, անհրաժեշտ է իրավիճակին ռեալ գնահատական տալ: Սա կարևոր է ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ