Պուտինն ուղերձով կդիմի ժողովրդին. RIA Novosti


19:15 , 2 ապրիլ, 2020

Shantnews.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախապատրաստում է  ուղերձ՝ ուղղված ժողովրդին. այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Նա ասել է, որ ՌԴ նախագահը ելույթ կունենա օրվա երկրորդ կեսին:

«Այժմ նախագահն աշխատում է իր ելույթի տեքստի վրա»,- տեղեկացրել է Պեսկովը:

Նախորդ անգամ Պուտինը դիմել էր ՌԴ քաղաքացիներին մարտի 25-ին՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման ֆոնով: