Սա նախ և առաջ քաղաքապետարանի անգործության հետևանք է


16:59 , 2 ապրիլ, 2020

Հսկայական սյունն ընկել է Աթոյան փողոցում։ Սա նախ և առաջ քաղաքապետարանի անգործության հետևանք է։

Փողոցի բնակիչները բազմիցս դիմել են խմբագրություն, որ խաչմերուկը վտանգավոր է, վթարներ շատ են լինում, ճանապարհային նշաններ են պետք։

Քաղաքապետարանը խնդրին տեղյակ էր, ամիսներ առաջ խոստացել էր լուծում տալ, բայց ոչինչ էլ չի արել։ Բնակիչներն ասում են, որ սյունի ընկնելուն նախորդել է վթարը։