Մի քանի դիտարկում Ադրբեջանին զենք վաճառելու թեմայի շուրջ


19:15 , 16 հուլիս, 2013

Քանի որ Ադրբեջանին զենք վաճառելու թեման դեռ բեմից չի իջնում, մի քանի դիտարկում էլ ես անեմ` չվախենալով սխալվելուց:
Ուրեմն, սպառազինություններն իրականում ավելացնում են ոչ թե հարձակվելու, և ոչ էլ պաշտպանվելու համար: Պետությունն ավելացնում է իր սպառազինությունները հիմնականում մեկ նպատակով` որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի հարձակվի իր վրա: Հակառակ դեպքում, եթե այդպես չլիներ, որ պետությունն ինչ զենք գնեց` հայտնի չէր լինի: Բայց քանի որ այդ տվյալների մեծ մասը հրապարակվում է, նշանակում է, գնորդ պետությունն ուզում է, որ բոլորն իմանան, որ ինքն այլևս այդ զինատեսակն ունի: Ուրեմն` զինվում են` ուրիշի մոտ հարձակվելու ցանկությունը զսպելու համար: Ադրբեջանում էլ, Վրաստանի օրինակն աչքի առաջ ունենալով, կարող է մտածել են, որ ամենահարմարը հենց Ռուսաստանից գնելն է, որ հենց Ռուսաստանը չհամարձակվի տենց մի բան էլ Ադրբեջանում անի: Սա մեկ:
Երկրորդն էլ այն է, որ եթե ինչ-որ մեկը մտածում էր, որ մինչև այս վերջին գործարքը Ադրբեջանում զենք-զինամթերքի պակաս կար, ինչի պատճառով ինքը չէր հարձակվում հայկական ուժերի վրա, իսկ հիմա արդեն կարող է հանգիստ հարձակվել... դե, միամտություն է տենց մտածելը, չէ?