Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 117 դեպք է հաստատվել, վարակվածներից մեկը Վրաստան է գնացել Հայաստանից. «Ալիք մեդիա»


02:15 , 2 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են երկուսով: Երկրում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է վարակման 117 դեպք, որից 23-ն ապաքինվել են: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Նոր վարակվածներից մեկը եկել է Վրաստան Հայաստանից: Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի, նրա առողջական վիճակն այս պահի դրությամբ ծանր չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։