112 ամյա բրիտանացին Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել՝ որպես աշխարհի ամենածեր տղամարդ


04:44 , 2 ապրիլ, 2020

Բրիտանացի Ռոբերտ Ուեյթոնը աշխարհի ամենածեր տղամարդն է ճանաչվել, գրված է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:

Մարտի 29-ին Ուեյթոնը դարձավ 112 տարեկան:

Մանկությունում, ինչպես եւ շատերը, նա հիվանդացել է խոզուկով, կարմրուկով եւ կապույտ հազով, ականատես է եղել «իսպանուհի» համաճարակին եւ 2 համաշխարհային պատերազմներին: Մինչ Մեծ Բրիտանիա տեղափոխվելը, Ուեյթոնը բնակվել է Կանադայում եւ Թայվանում: Նա մի քանի վիրահատության է ենթարկվել եւ հիվանդացել է մալարիայով:

Ուեյթոնը մասնագիտությամբ ինժեներ է, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում նա աշխատել է Բրիտանական կայսրության համար ինքնաթիռներ արտադրող գործարանում: Այժմ նա խաղալիք հողմաղացներ է պատրաստում, որոնք վաճառում է մոտ 50 դոլարով, իսկ գումարը փոխանցում է բարեգործությանը:

Երկրի ամենատարիքով տղամարդու կոչումը Ուեյթոնին է անցել ճապոնացի Տիտեցու Վատանաբեից, որը մահացել է փետրվարի 23-ին՝ 112 տարեկան եւ 355 օրեկանում: Աշխարհում ամենատարեց կինը այսօրվա դրությամբ համարվում է 116 ամյա ճապոնուհի Կանե Տանական: