Սա կոչվում է ոչ ադեկվատ երկրի ֆենոմեն


17:30 , 16 հուլիս, 2013

Ցանկացած այլ դեպքում նման ողբերգական հետևանքների հանգեցրած գործողության հեղինակը և ոչ մի դեպքում համակրանքի արժանանալ չէր կարող, իսկ անընդունակ երկրի ոչ ադեկվատ քայլերի արդյունքում նա աստիճանաբար վաստակում է ողջախոհություն ունեցողների համակրանքը (արարքի հարցը մնում ա ստվերում): Սա կոչվում է ոչ ադեկվատ երկրի ֆենոմեն: Ու հենց էտ երկրներում է, որ ցանկացած նարկաման հեշտությամբ դառնում ա պալիտզակլյուչոնի! 

Սխալը մարդուն բնորոշ է: Սխալը մարդուն բնորոշելու հիմք չէ: Իսկ այ արձագանքը սխալին բնորոշումների հիմք է: Վարորդը մինչև այժմ լրիվ ադեկվատ է արձագանքել (փորձել է շուռ տալ մեքենան, վթարից հետո, թեև շոկի մեջ, կանգնել է ու չի փախել, դատարանում չնայած մասկարադին իրան պահել ա արժանավայել , վերջում էլ հրաժարվել որոշումը վիճարկելուց): ՊԵտությունը` իր դատարանով, լրատվամիջոցներով ու տրուբադուրներով, առայմ ողջամտությունից դուրս են սավառնում: