Մեծ Բրիտանիայում, համաճարակի բռնկումից ի վեր, արձանագրվել է մեկ օրում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը . CNN


20:02 , 1 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում Covid-19 կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցել մեկ օրում: Ինչպես հայտնում է CNN-ը, վերջին 24 ժամում 563 մարդ է մահացել Միացյալ Թագավորության տարածքում, ինչն ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկման օրվանից ի վեր:

Առողջապահության և սոցիալական խնամքի վարչության տվյալներով՝ ապրիլի մեկի դրությամբ՝ 2352 մարդ է մահացել կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից: Բացի այդ, նշվում է, որ մեկ օրում վարակման դեպքերն ավելացել են 4324-ով՝ հասնելով ընդհանուր առմամբ 29 474-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ