Նախագահի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է դատավոր


19:34 , 1 ապրիլ, 2020
ՀՀ նախագահի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 26-ի ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռուստամ Մախմուդյանին նշանակել վարչական դատարանի դատավոր: Այս մասին ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում: