Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյանը՝ զանգերը ֆիքսելով քաղաքացիների տեղաշարժին հետևելու նախագծի մասին


18:02 , 1 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Հասարակության ներսում առկա անվստահության մթնոլորտը թույլ չի տալիս ամբողջովին վստահել այն դիրքորոշմանը, որն արտահայտվում էր օրենքի քննարկման ժամանակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում լրացումներ կատարելու նախագծի ընդունմանը:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի արտահայտած մտահոգությունները: «Նման դեպքերում պետք է բուն օրենքում ավելի մանրամասն նկարագրված լինի, թե ինչպես է օգտագործվելու այդ ինֆորմացիան, որն է նպատակը: Շատ ընդհանուր բառերով նկարագրությունը բավարար չէ: Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, շատ դժվար է գնահատել դրա խելամտությունը»,-ասաց նա և նկատեց, որ ձևակերպումները անորոշ են:

Դիտարկմանը՝ նշվում է, որ նպատակը վարակակրի հետ շփված անձանց հայտնաբերելն է և դրանով հիվանդության տարածումը կանխարգելելը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Միևնույն է, այդ նկարագրությունը դեռևս բավարար մանրամասներ չի պարունակում, թե ինչ շառավղով մարդկանց պետք է տեղեկացնեն, այսինքն բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները օրենքում պետք է ներկայացված լինեն: Ցավոք սրտի Ազգային ժողովում չներկայացվեցին մանրամասները,  ես կարծում եմ, որ այդտեղ է բույն վտանգը և այն անվստահությունը, որը առկա է մեր հասարակության ներսում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ