Մոնակոյի իշխան Ալբերը բուժվել է կորոնավիրուսից


18:21 , 1 ապրիլ, 2020

Մոնակոյի իշխան Ալբերը բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին Մոնակոյի թագավորական պալատը հաղորդագրություն է տարածել:

«Իշխանը համարվում է ապաքիված և իրեն լավ է զգում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում նաև նշված է, որ իշխանը մտադիր է շարունակել պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը, բայց արդեն իր ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ Մոնակոյի իշխանը վարակվել է կորոնավիրուսով: