Իտալիայի կառավարությունը կարանտինի ժամկետը երկարաձգում է մինչև ապրիլի 13-ը. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ


16:49 , 1 ապրիլ, 2020

Armenpress.am-ը գրում է․

Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 13-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:

«Եթե մենք սխալվենք ժամկետներում և շտապենք որոշ քայլեր իրականացնել, ապա ռիսկի  կենթարկենք այս ընթացքում մեր ներդրած ջանքերը: Սա միակ գործուն մեթոդն է մեր տնտեսության շարժիչը գործարկելու, սոցիալական շփումների, ազատությունների վերականգնման համար»,- ասել է նա Իտալիայի խորհրդարանում:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհը երկար է լինելու, քանի որ բացակայում է պատվաստանյութը: Կանխարգելող միջոցառումներն անհրաժեշտ կլինեն նաև անցումային փուլում, որպեսզի վարակի նոր օջախներ չառաջանան:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածաների թիվն անցել է 105 հազարից, մահացածների թիվը՝ 12 հազարից: