ՌԴ-ում քաղաքացիներն իրենց առողջական վիճակի մասին տվյալները կլրացնեն հատուկ բացված մատյանում. РБК


16:48 , 1 ապրիլ, 2020

Ռուսաստանի իշխանությունները կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին կպարտավորեցնեն առողջական վիճակի մասին տվյալները լրացնել հատուկ բացված էլեկտրոնային մատյանում: РБК-ն տեղեկցնում է, թե ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է, որ մատյանը կվարվի հանրային ծառայությունների պորտալում:

«Կարանտինի մեջ գտնվող քաղաքացիները պարտավոր կլինեն լրացնել առողջական վիճակի վերաբերյալ իրենց տվյալները այդ էլեկտրոնային մատյանում և հաստատել տանը գտվելու հանգամանքը»,-հայտարարել է վարչապետը:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 2 777 մարդ: Վարակվածության 400-ից ավելի նոր դեպք է գրանցվել:Կորոնավիրուսից մահացել է 24 մարդ: