Շեքսպիրյան թատրոնը 2 տարի ամբողջ աշխարհում կներկայացնի «Համլետ»-ը


23:14 , 16 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Լոնդոնի «Գլոբուս» թատրոնը 2014թ. 2 տարի հանդես կգա հյուրախաղերով՝ ի պատիվ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի: «Գլոբուս» թատրոնի կայքում նշվում է, որ թատրոնը համաշխարհային շրջագայության կմեկնի «Համլետ» ներկայացմամբ: 

Այդ հյուրախաղերը կլինեն առաջինը թատրոնի մասշտաբային պատմության մեջ: «Գլոբուսը» պատրաստվում է հանդես գալ աշխարհի բոլոր երկրներում ու հանդես գալ թատրոններում, լողափերում, ջունգլիներում ու դղյակներում: 

Թատրոնի խնդիրն այն է, որ ներկայացմամբ հանդես գան աշխարհի 205 երկրներում: 

Շրջագայությունը կավարտվի Դանիայի Հելսինգեր քաղաքում, որտեղ տեղի են ունենում «Համլետ»-ի իրադարձությունները: 

Թատերական մարաթոնը կսկսվի 2014թ. ապրիլի 23-ին՝ «Գլոբուս» թատրոնում, և կավարտվի 2 տարի անց՝ 2016-ին: 

«Գլոբուս» թատրոնը կառուցվել է Լոնդոնում՝ 1599թ., իսկ ժամանակակից «Գլոբուսը» կառուցվել է 1997թ.: